ԿԻՆ: Հիվանդություններ
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am
Կոլպոսկոպիան հետազոտման մեթոդ է, որը կիրառվում է գինեկոլոգիայում՝ արգանդի վզիկի, հեշտոցի և արտաքին սեռական օրգանների հետազոտության համար: Հետազոտությունն իրականացվում է կոլպոսկոպով, որի օգնությամբ մի քանի անգամ մեծանում է անհրաժեշտ տարածքը և թույլ տալիս հայտնաբերել ամենափոքր փոփոխությունն անգամ:
Առավել մանրամասն տեղեկատվության անհրաժեշտության դեպքում այն համակցվում է բիոպսիայի հետ. վերցվում է հյուսվածքի նմուշ՝ բջջաբանական հետազոտության և չարորակացման գործընթացների հայտնաբերման համար:
Կոլպոսկոպիայի և բիոպսիայի նպատակն արգանդի վզիկի նախաքաղցկեղային փոփոխությունների վաղ հայտնաբերումն է:
Կոլպոսկոպիայի ցուցումներն են.
- պապանիկոլայ քսուքի անհաջող արդյունքը,
- արգանդի վզիկի էրոզիան, հիպերպլազիան,
- պապիլոման,
- արգանդի վզիկի, հեշտոցի, արտաքին սեռական օրգանների (վուլվա) քաղցկեղը,
- սեռական օրգանների գորտնուկները,
- արգանդի վզիկի պոլիպները,
- մարդու պապիլոմա վիրուսը,
- էնդոմետրիոզը,
- արգանդի միոման,
- հեշտոցից ախտաբանական արտադրությունը` հատկապես արյան հետքերով:
Կոլպոսկոպիան և բիոպսիան ցուցված են վերարտադրողական օրգանների օնկոլոգիական ժառանգականությամբ կանանց:
Հակացուցումներն են՝ դաշտանը, սուր բորբոքային խնդիրները, հետծննդյան շրջանի առաջին 2 ամիսը:
Լայնածավալ կոլպոսկոպիա (ԼԿ)
ԼԿ շնորհիվ հնարավոր է մի քանի թեստի զուգակցմամբ հայտնաբերել նաև.
- էրոզիան` ամենավաղ շրջանում,
- ոչ մեծ նորագոյացությունները,
- շատ փոքր արյունազեղման օջախները:
Իրականացվում է պոլիպների, կոնդիլոմաների, արգանդի վզիկի, հեշտոցի և վուլվայի չարորակ խնդիրների, ինչպես նաև վիրահատության նախապատրաստման (պարզելու բուժման արդյունավետությունը) ժամանակ:
Կատարվող թեստերն են.
- Շիլլերի թեստ. գինեկոլոգիական զննման ժամանակ Լյուգոլի լուծույթով մշակվում են հեշտոցը և ցերվիկալ խողովակը: Առողջ բջիջները ներկվում են շագանակագույն, իսկ փոփոխվածները չեն փոխում իրենց գույնը: Չներկված մասից վերցվում է հյուսվածքի նմուշ:
- Թեստ` քացախաթթվով. հազվադեպ է օգտագործվում: Քացախի լուծույթով մշակվում է անհրաժեշտ շրջանը. եթե փոփոխություն չկա՝ անոթները սեղմվում են:
Ինչպե՞ս նախապատրաստվել կոլպոսկոպիային:
Արգանդի վզիկի կոլպոսկոպիան և բիոպսիան իրականացվում են դաշտանային ցիկլի առաջին փուլում: Ամենահարմար ժամանակը դաշտանից հետո 2-3-րդ օրերն են, նաև` բուժման գործընթացներից պետք է անցած լինի 1 շաբաթից ոչ պակաս:
Նախապատրաստումը պետք է սկսել 2-3 օր առաջ` նախքան հետազոտությունը. անհրաժեշտ է`
- դադարեցնել սեռական կյանքը,
- չօգտվել տամպոններից, հեշտոցային մոմիկներից և այլն,
- չանել լվացումներ,
- լվացվել սովորական ջրով` առանց օճառի և գելի:
Բժշկին պետք է հայտնել առկա ալերգիաների, արյան մակարդելիության, ընդունվող դեղերի և կասկածվող հղիության մասին:
Հետազոտությունն անցավ է, տևում է 10 րոպե:
Հետազոտությունն անվտանգ է, բայց բիոպսիայի ժամանակ կարող է լինել արյունահոսություն և վարակում:
Կոլպոսկոպիայից հետո սահմանափակումներ չկան, սակայն բիոպսիայի դեպքում 2 շաբաթ պետք է հետևել ստորև հրահանգներին.
- բացառել սեռական հարաբերությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
- լոգանք չընդունել, չհաճախել սաունա,
- հրաժարվել լվացումներից, չօգտագործել խծուծներ (տամպոններ),
- հրաժարվել արյունը նոսրացնող դեղերից:
Կոլպոսկոպիան` հղիության ժամանակ
Հղիության ժամանակ կոլպոսկոպիան կատարվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խիստ ցուցումներով, երբ չկա հղիության ընդհատման վտանգ:
Իրականացվում է հետևյալ դեպքերում՝ արգանդի վզիկի էրոզիա, երբ սկսվել է պոլիպների աճ և կասկածվում է ուռուցքային գործընթաց:
Իրականացվում է հղիության վաղ շրջանում, անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել 2-րդ կամ 3-րդ եռամսյակում:
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն